19 տարեկան էի, երբ պապաս մահացավ… Բոնին՝ ընտանիքի, աշխատանքի և անձնականի մասին

Ամալյա Հովհաննիսյանի Look and face հաղորդման հերթական հյուրն է դարձել Վահե Բեգլարյանը՝ Բոնին, ով խոսել էր անձնական կյանքից և մասնագիտական մի շարք թեմաներից։

Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ իր ճանապարհը շարունակեց Vitamin ակումբի հետ, այլ ոչ թե մնաց «32 ատամ», ակումբում նա պատասխանել է, որովհետև իրեն ավելի դուր էր գալիս Vitamin-ը ու այնտեղ իրեն գնահատված էր զգում։

Բոնին խոսել էր նաև Women’s club-ի հասցեին հնչող քննադատություններին և նշել, որ այնտեղ 18 + հումորներ չկան, որքան էլ որ հասարակության մեջ նման կարծիքներ լինեն։ Նա ասել էր, որ ինքը նույն ցենզուրայի հումորի օրինակ կարող է ցույց տալ, որը եթեր է հեռարձակվել Հանրային հեռուստատեսության եթերում։ Հաղորդավարուհին նաև նշեց, որ շատ հաճախ հումորներ են եղել Բոնիի արտաքինի վերաբերյալ և անկախ այն հանգամանքից, որ վերջինս շուտով դառնալու է 30 տարեկան նրան այդպիսին չեն ընկալում։ Բոնին էլ պատասխանել է, թե միայն հաճելի է, որ իրեն առավելագույնը 23-24 տարեկան են պատկերացնում, իսկ անդրադառնալով արտաքինի վերաբերյալ հումորներին` նշել է, որ նման կատակներ կարողանում են անել միայն ամենահումորով մարդիկ։ Բոնին նաև ընգծել է, որ իր արտաքին տեսքը շատ է օգնել իրեն՝ ոլորտում կայանալու համար։

Խոսելով անձնականի մասին՝ հումորիստը նշել էր, որ ժամանակին ինքը կողակից ուներ, այժմ չունի և դա ծանր փոփոխություն է իր համար։ Նա կատակով ասել է, թե իրեն թվում է, որ ինքը 80 տարեկանում կատուներով ապրող պապիկ է դառնալու, քանի որ այժմ չի մտածում ամուսնության մասին։
Հումորիստը պատմել է նաև, որ հայրը մահացել է, երբ ինքը 19 տարեկան է եղել, իսկ մոր մասին խոսելիս շեշտել էր, որ մայրն իր կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։

Like this post? Please share to your friends: