Ինչ չի կարելի նվիրել ծննդյան օրը

Երբ պատրաստվում եք գնալ որևէ մեկի ծննդյան տարեդարձին, շնորհավորել նրան, բնականաբար նախապատրաստում եք նվեր: Իմացեք, թե ինչ չի կարելի նվիրել մարդկանց՝ դրական լիցքերի փոխարեն վնաս չպատճառելու համար:

упаковка подарка

Եթե չգիտեք, թե ինչ նվրել, կարող եք հետաքրքրվել նրա ցանկություններով (հարցրեք նրան կամ նրա մտերիմներին): Երբեմն անհրաժեշտ է գումար կամ գուցե նա երազում է ինչ-որ իրի մասին:

Բայց ահա կա մի քանի բան, որոնք պետք չէ նվիրել ոչ մի պարագայում:

открывание подарка

  • ժամացույց. հին ժամանակներում այն համարվում էր բաժանության խորհրդանիշ: Ժամացույց չեն նվիրում նաև չինացիները՝ ասելով, որ սլաքները հաշվում են վայրկյանները՝ մինչ մարդու մшհը;
  • գուլպա. կնոջը չեն տալիս նման նվեր, քանի որ համարվում է, որ այդ դեպքում նա կհեռանա տնից: Իսկ ահա եթե սկեսուրը որդուն գուլպա նվիրի, նա կկարողանա դուրս գալ մոր վերահսկողության տակից: Խորամանկ հարսները նպաստում են նրան, որ սկեսուրները որդուն գուլպա նվիրեն;
  • գիրք. շատերը վստահ են, որ գիրքը լավագույն նվերն է: Սակայն կա կարծիք, որ ով գիրք նվիրի, կարող է մոտ ժամանակներում ամուսնալուծվել;
  • հայելի. ասում են, որ հայելին կարող է քանդել անգամ ամենաամուր ընտանիքը՝ տուն բերելով անհաջողություններ ու աղքատություն;
  • թաշկինակ. նման նվերը հոբելյառին կբերի արցունքներ;
  • դրամապանակ կամ պայուսակ. եթե որոշել եք նվիրել, ուրեմն մեջը գոնե մի մետաղադրամ դրեք;
  • դանակ և այլ սուր առարկաներ. նման նվերի պատճառով ձեր և հոբելյառի հարաբերությունները կվատանան: Սուր առարկաները առաջացնում են ագրեսիա, չարություն ու բացասական լիցքեր:

подарок на день рожденье

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Like this post? Please share to your friends: