Ինչպես են սիրահարվում հորոսկոպի տարբեր նշանների տղամարդիկ և կանայք

Խոյ տղամարդ
Խոյ տղամարդը վայրկենապես վառվում է և սկսում է ակտիվ քայլեր ձեռնարկել համակրանքի օբյեկտին նվաճելու համար: Հենց նա հասկանա, որ սիրահարված է, առանց հապաղելու կտեղեկացնի սիրո օբյեկտին դրա մասին:

Խոյ տղամարդն անգամ մի պահ չի մտածում, որ կարող է մերժվել:

Եթե աղջիկը փոխադարձություն ցուցաբերի, ապա նա կսկսի պատմել իր առնականության և հզորության մասին: Խոյ տղամարդը սիրո մեջ խոչընդոտներ չի նկատում, իսկ եթե հանկարծ մերժվի, ապա երկար չի տառապի, քանի որ շատ արագ նոր զբաղմունք կգտնի:

Խոյ կին
Այս ինքնավստահ կանայք ունակ են անգամ առաջին քայլն անելու: Նրանք չեն սիրում պայմանականություններ և սիրում են ամեն ինչ միանգամից ստանալ, անհամբեր են:

Եթե Խոյ կինը փոխադարձություն չի տեսնում, չի հանձնվում, նա սկսում է ամեն կերպ գայթակղել սիրո օբյեկտին՝ դիմելով ամենախենթ և համարձակ քայլերին (մինի կիսաշրջազգեստները զգեստապահարանի անբաժանելի մասն են դառնում): Նա սովոր չէ նստել թախտին՝ սպասելով բախտին:

Ցուլ տղամարդ
Սիրահարված Ցուլ տղամարդն ամեն կերպ փորձում է զվարճացնել սիրո օբյեկտին: Հիմնականում կատակներն առանձնապես ծիծաղելի կամ բարձրամակարդակ չեն, սակայն եթե հավանում եք նրան, ապա ծիծաղեք հնարավորինս բնական և կոկետային եղանակով:

Ցուլ տղամարդկանց հաջողվում է գեղեցիկ և հետաքրքիր ժամադրություններ կազմակերպել, այնպես որ, չեք փոշմանի: Եթե ծաղկեփնջա-կոնֆետային փուլը ձգվում է, նրբորեն ակնարկեք, որ ցանկանում եք հարաբերություններն ավելի լուրջ փուլ տեղափոխել:

Ցուլ կին
Ցուլ կանայք հիմնականում դիմում են գրավչության դասական մեթոդներին՝ գեղեցիկ հագուստ, օծանելիք, բարձրակրունկներ: Բացի այդ՝ նրանք հրաշալի կերպով են արտահայտում սիրո օբյեկտով իրենց հիացմունքը, ի դեպ, դա կարող են անել անգամ առանց բառ արտասանելու. նրանք այնքան կլանված ձեզ կլսեն, որ ամեն բան պարզ կլինի:

Եվս մեկ դրական հատկանիշ՝ Ցուլ կանայք հիմնականում շատ համեղ են պատրաստում:

Սակայն եթե լուրջ հարաբերությունների չեք ձգտում, ապա ավելի լավ է նրանցից հեռու մնաք, քանի որ օրերից մի օր նրանք շատ ուղիղ կարող են հարցնել «Իսկ մատանին ո՞ւր է»:

Երկվորյակներ տղամարդ
Սիրահարված Երկվորյակ տղամարդն ունակ չէ գոնե մեկ վայրկյանով կտրվելու սիրո օբյեկտից: Նրա պահվածքն անգամ կարող է հետապնդումներ հիշեցնել:

Իսկ ի՞նչ էիք ուզում: Եթե դուք գրավում են նրա ողջ մտքերը, ապա պատրաստ եղեք, որ նա կսկսի հայտնվել բոլոր հնարավոր և անհնար վայրերում՝ ձեր կողքին:

Սակայն նրանք հաճախ սիրահարվում են ոչ թե հենց բուն աղջկան, այլ իրենց պատկերացումներին, որ ունեն նրա հետ կապված:

Երկվորյակներ կին
Սիրահարված Երկվորյակ կինը դառնում է չափազանց շատախոս. խոսում է անդադար, ամեն ինչից, անգամ այն բաներից, որոնց մասին արժեր լռել:

Նրանք հիմնականում լայն մտահորիզոնի տեր կանայք են, այնպես որ, եթե դուք նրան դուր եք գալիս, ապա նա, միանշանակ, այնպես կանի, որ դուք կարծեք, թե բազմաթիվ ընդհանրություններ ունեք: Երկվորյակ կանայք շատ են սիրում հեռախոսով խոսել, այնպես որ, պատրաստվեք ժամերով գամված լինելու հեռախոսին:

Հավանաբար նա միանգամից կծանոթացնի ձեզ իր ընկերուհիների հետ և կցանկանա ծանոթանալ ձեր ընկերների և մտերիմների հետ:

Խեցգետին տղամարդ
Ընտանեկան արժեքները Խեցգետին տղամարդու համար առաջին տեղում են, այդ իսկ պատճառով նա ջանում է համակրանքի օբյեկտին ցուցադրել իր դրական կողմերը՝ հավատարմություն, փորձառություն:

Կարևորը նրան համոզել, որ դուք էլ եք կիսում նույն մոտեցումներն ու սկզբունքները ընտանիքին և կյանքին վերաբերող հարցերում: Դրա հետ մեկտեղ Խեցգետին տղամարդիկ չեն շտապում լուրջ քայլերի դիմել, նրանք պարզապես ուզում են համոզվել, որ դուք ճիշտ ընտրություն եք:

Խեցգետին կին
Սիրահարված Խեցգետին կինն իր սիրո օբյեկտի համար բազմաթիվ համեղ բաներ է պատրաստում. այդպես է նա արտահայտում իր սերը:

Սակայն նրանք շատ ամաչկոտ են և հանրության առջև չեն կարողանում ցույց տալ իրենց զգացմունքները: Նրանք ամեն կերպ շրջապատում են սիրելիին ջերմությամբ և քնքշանքով:

Բացի այդ՝ շատ զգայուն են դիմացինի տրամադրության հանդեպ և հարմարվում են դրան:

Առյուծ տղամարդ
Առյուծ տղամարդու սիրո մասին գուշակություններ անել հարկավոր չէ, նա բավականին ակնհայտ և գեղեցիկ կերպով ձեզ կհայտնի դրա մասին: Ի դեպ՝ ձեր մյուս երկրպագուներն ամենայն հավանականությամբ անգամ չեն փորձի մրցակցել նրա հետ:

Հիմնականում նրանք իրենց սիրելիի վրա ուզում են գործել ինքնավստահ, շքեղ տղամարդու տպավորություն, ով չունի խնդիրներ և չի հաշվում փողերը: Նա կգործի բազում գեղեցիկ ժեստեր՝ մի փոքր չափազանցված թատերականությամբ:

Առյուծ կին
Առյուծ կինն իր համակրանքն արտահայտում է իրական թագուհուն վայել կերպով: Եթե դուք նրան դուր եք գալիս, նա թույլ կտա, որ մոտ գնաք իրեն, ցուցաբերեք հոգատարություն:

Նրանք երբեք ոչինչ չեն խնդրում, կարող են շատ գեղեցիկ և նուրբ ակնարկներ անել: Օրինակ, եթե նա ասում է, որ ցուրտ է, ապա դուք պետք է հասկանաք, որ հարկավոր է նրա ուսերին գցել ձեր բաճկոնը, կամ էլ, եթե ասում է, թե դրսում մութ է, ապա դուք պետք է գլխի ընկնեք, որ պետք է նրան ճանապարհել:

Հանրության առջև նա ձեզ լավագույնս կներկայացնի: Հաճախ Առյուծ կանայք օգնում են իրենց տղամարդկանց առաջընթաց և հաջողություններ ունենալ կարիերայի հարցում: Որքան ավելի հաջողակ եք դուք, այնքան ավելի համակրելի եք նրա համար դառնում:

Կույս տղամարդ
Կույս տղամարդը չի շտապում իր զգացմունքները բացահայտել ոչ միայն ձեր, այլև իր իսկ առջև: Նա բավականին երկար ժամանակ ձեր մասին տեղեկություններ կհավաքի, հարց ու փորձ կանի, կուսումնասիրի:

Բացի այդ՝ կփորձի անձամբ ձեզ հետ շփվել՝ պարզելու՝ արդյոք դուք այնպիսին եք, ինչպիսին թվում եք: Իրո՞ք իդեալական եք: Միայն դրանում համոզվելուց հետո Կույս տղամարդը կխոստովանի իր զգացմունքները:

Ոչ միայն կբացահայտի, այլև միանգամից ամուսնության առաջարկություն կանի:

Կույս կին
Կույս կնոջից երբեք չես հասկանա՝ սիրում է նա ձեզ, թե ոչ: Նա զուսպ և կոռեկտ է թե՛ սիրելի մարդու հետ, թե՛ ոխերիմ թշնամու: Դրա հետ մեկտեղ ինքը շատ լավ գիտակցում է, որ սիրում է ձեզ, սակայն չի կարողանում հաղթահարել սեփական զսպվածությունը: Պարզապես արեք առաջին քայլը:

Կարող եք առանձնակի համարձակություն ցուցաբերել և նրան թանկարժեք նվեր անել. եթե ընդունեց, ապա հաստատ սիրում է ձեզ:

Կշեռք տղամարդ
Կշեռք տղամարդիկ շատ գեղեցիկ կերպով են արտահայտում իրենց սերը:

Նրանք անում են բազում ռոմանտիկ քայլեր և իրենք էլ են դրանից մեծ բավակություն ստանում: Նրանց դուր է գալիս այդ պրոցեսը: Սակայն լուրջ քայլեր անելուց խուսափում են: Բացի այդ՝ չեն սիրում, երբ իրենց ինչ-որ բան հրամայական տոնով են ասում, ուստի եթե ձեզ ինչ-որ բան է հարկավոր, խնդրեք, նա չի մերժի խնդրանքը:

Կշեռք կին
Կշեռք կանայք ցանկացած տղամարդու դիտարկում են որպես պոտենցիալ ամուսին: Եթե դուք նրան համապատասխանում եք, ապա նա ձեզ գրանցում է իր ցուցակում:

Եթե իր կարծիքով դուք ունակ չեք լինի լավ ամուսին լինելու իր համար, նա պարզապես ձեզ չի սիրահարվի: Իսկ այ եթե հավանեց ձեզ, ապա բռնվեք:

Նա իր ողջ հմայքը գործի կդնի, որ դուք նրան համակրեք և առաջին քայլն անեք: Դե իսկ հետո էլ ամուսնության առաջարկություն:

Կարիճ տղամարդ
Կարիճ տղամարդու սերն այնքան կլանող է, որ դուք չեք կարողանա դիմակայել: Եթե նա ձեզ ընտրել է, ապա դուք միանգամից կիմանաք դրա մասին:

Նրա հայացքը մագնիսի պես ձեզ իր կողմ կձգի: Կարիճ տղամարդիկ լավ հոգեբաններ են, գիտեն ինչ և ինչպես ասել: Չեն անում ծեծված կոմպլիմենտներ:

Նրանք սեփականատերեր են և հենց սկզբից ձեզ այնպես կվերաբերվեն, ասես դուք իրենցն եք: Եվ դուք հաստատ իրենցը կլինեք, քանի որ Կարիճ տղամարդիկ միշտ իրենց ուզածին հասնում են:

Կարիճ կին
Կարիճ կանանց դուր են գալիս ուժեղ տղամարդիկ, ովքեր կարող են իրենց համար արժանի հակառակորդ լինել:

Նա կարող է իր խոսքով կամ վարքով հենց սկզբից մարտահրավեր նետել՝ ստուգելու համար: Եթե դուք վախենաք ընդունել մարտահրավերը, ապա այլևս չեք հետաքրքրի նրան:

Եթե լինեք անհամարձակ, նա ձեզ չի հարգի: Եթե դուք նրան դուր չեք գալիս, ապա նրա «չէ»-ն իսկապես «չէ» է: Եթե ուզում եք գրավել Կարիճ կնոջը, եղեք համարձակ և ուղիղ ասեք ձեր զգացմունքների մասին:

Աղեղնավոր տղամարդ
Աղեղնավոր տղամարդը շարունակ պտտվում է իր սիրո օբյեկտի կողքին: Նա անկառավարելի է դառնում. անդադար խոսում է, լայն ժպտում, ծիծաղում:

Նա անգամ կարող է առանց երկար մտածելու ասել «Ես քեզ սիրում եմ» կամ էլ «Արի ամուսնանանք»: Եթե դուք էլ իրեն եք համակրում, ապա մի հապաղեք և ասեք նրան դրա մասին, քանի դեռ Աղեղնավոր տղամարդն այլ սեր չի գտել իր համար:

Աղեղնավոր կին
Նա հատկապես զրնգուն է ծիծաղում ձեր կատակների վրա: Միշտ ուրախ է ձեզ տեսնե՞լ, ժպտո՞ւմ է, կատակո՞ւմ: Սա դեռ ոչինչ չի նշանակում:

Աղեղնավոր կանայք ունակ են սիրահարվելու առաջին հայացքից: Եվ դա նրանց հետ պատահում է բազում անգամներ: Դուք միակը չեք, ում նա խոստացել էր միասին նվաճել Էվերեստի գագաթը:

Վայելեք նրա ներկայությունը, բավականություն ստացեք կյանքից: Դուք ստիպված կլինեք շատ հաճախ համաձայնել նրա հետ: Նրանից շատ բան մի պահանջեք:

Այծեղջյուր տղամարդ
Այծեղջյուր տղամարդիկ սիրահարվում են տանջվելով:

Նրանք չեն կարողանում ընդունել, որ սիրահարվել են, ամեն կերպ փորձում են խեղդել այդ զգացմունքը, իրենց ձեզ հետ սառն են պահում: Նրանց ժամանակ է հարկավոր այդ զգացմունքի հետ համակերպվելու համար:

Երբեմն նա սկսում է ձեզ փորձել: Օրինակ՝ նա կարող է առաջին ժամադրության ժամանակ ձեզ իր ծնկներին նստեցնելու փորձ անել, եթե դուք համաձայնեք, ապա վերջ, նա ձեզ վրա խաչ կքաշի: Թեթևամիտ կինն իր կնոջ իդեալին խիստ հակասում է:

Այծեղջյուր կին
Այծեղջյուր կանայք կոկետության մեջ իմաստ չեն տեսնում:

Սակայն հարկավոր չէ միանգամից ուղիղ հարց տալ նրան: Առաջարկեք տուն ճանապարհել, եթե նա համաձայնեց, ապա ձեզ համակրում է: Եթե ձեզ մոտ ամեն բան լուրջ է, նա երկար չի սպասի և անգամ ինքը գուցե առաջարկի միավորվել:

Դե իսկ ի՞նչ իմաստ կա ձևեր թափելու: Սակայն սա չի նշանակում, որ ռոմանտիկան նրան լիովին խորթ է: մի գեղեցիկ ծաղկեփունջը կջերմացնի նրա հոգին:

Ջրհոս տղամարդ
Ջրհոս տղամարդու սիրո խոստովանությունը կլինի ամենառոմանտիկ և օրիգինալ կերպով:

Դուք կարող եք պարզապես շրջել, զբոսնել և մեկ էլ հանկարծ անսպասելի մի պահի նա որոշի, որ պահը հասունացել է, և ձեզ սեր խոստովանի:

Ջրհոս տղամարդկանց պարագայում ընկերությունը գեղեցիկ և սահուն կերպով կարող է վերաճել սիրո: Սակայն, ցավոք, առկա է և հակառակ պրոցեսը: Ամեն դեպքում նրա հետ դուք երբեք չեք ձանձրանա, այնպես որ, վայելեք պահը:

Ջրհոս կին
Ջրհոս կանայք ազատ են և ապրում են սեփական կանոններով: Սիրահարված ժամանակ նա լինում է տատանողական, պահում է իրեն այնպես, ինչպես զգում է այդ պահին:

Մի գեղեցիկ օր նա կարող է ճամպրուկները հավաքած հայտնվել ձեր տան դռան մոտ՝ մտածելով, որ անիմաստ է ձևականությունների հետևից ընկնել և տանջվել:

Սակայն մեկ այլ, ոչ պակաս գեղեցիկ օր, նա կարող է պարզապես անհետանալ ձեր կյանքից, քանի որ դուք այլևս նրա համար հետաքրքիր չեք:

Ձկներ տղամարդ
Սկզբում սիրահարվելով Ձկներ տղամարդը ամաչում է, քաշվում: Նա երկար ժամանակ տառապում է իր սիրուց, պոեմներ ձեզ ձոնում և չի համարձակվում ձեզ մոտ գալ:

Երբ վերջապես համարձակությունը ներում է, նա սկսում է պատմել, թե որքան միայնակ և դժբախտ է իրեն զգում առանց ձեզ: Նա սկսում է փոքրիկ, ոչ թանկարժեք նվերներ անել և ամոթխած հայացքով ձեզ նայել:

Անհամարձակությունն ու մեժման վախը նրան շատ են խանգարում, ուստի մի պահ դուք նախաձեռնությունը պետք է ձեր ձեռքը վերցնեք:

Ձկներ կին
Ձկներ կանայք միշտ հաճույքով են ընդունում հակառակ սեռի ուշադրության նշանները: Սակայն երբ սիրահարվում են, սկսում են ամաչել, շփոթվել: Նրանք չեն կարողանում իրենց վերահսկել սիրելիի ներկայությամբ:

Այնպես որ, եթե ձեր ներկայությամբ Ձուկ կինը ամոթխում է, լռում, հայացքը փախցնում, ապա նա, անկասկած, ձեզ համակրում է: Պարզապես համարձակություն ցուցաբերեք և ասեք նրան ձեր զգացմունքների մասին:

 

Like this post? Please share to your friends: