Բժիշկն Աննային թաքուն ասել էր՝ «նա երբեք երեխա չի ունենա, ինչի համարա նա քեզ պետք»․ Արամեն հրաշքով երեխա ունենալու մասին

Բժիշկն Աննային թաքուն ասել էր՝ «նա երբեք երեխա չի ունենա, ինչի համարա նա քեզ պետք»․ Արամեն հրաշքով երեխա ունենալու մասին

Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «LIFEROOM» նախագծի շրջանակներում հյուրընկալել է երգիչ Արամեին։

Արամեն հաղորդման շրջանակներում խոսել է հրաշքով երեխա ունենալու, կնոջ աջակցության, հոր կորստի, ձախողված մենահամերգի մասին։

«Մենք օգոստոսի 10-ին եկեղեցով ամուսնացանք, հոկտեմբերի 6-ին Աննան ասաց, որ երեխա ենք ունենալու: Երբ լսեցի լուրը, ոտքերս ասես բամբակից էին դարձել, ու ես բարձրացել էի օդ, ոնց որ օդում լինեի, անհասկանալի:

Ես այս մասին երբեք չեմ խոսել, որևէ խնդիր չի եղել, երևի իմ շտապողականությունն է եղել ուշ ստացվելու պատճառը: Բոլորը հավատում էին, որ կլինի, մեզ խորհուրդ էին տալիս գնալ այս կամ այն եկեղեցի, բայց ես ինձ այն մտքի վրա բռնեցի, որ էլ եկեղեցի չի մնացել, ամբողջը շրջել ենք, խնդրել ենք։

Հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ Ռոզա Ծառուկյանին, ով ամեն ինչ անում էր, որ երեխա ունենանք, Երուսաղեմից զեյթունի կուտ, մոմ էր բերում:

Մենք գնացել էինք սանատորիա, հա, էդ էլ ենք փորձել, էնտեղ հայտնվեց մի ռուս բժիշկ, ով Աննային թաքուն ասել էր «նա երբեք երեխա չի ունենա, ինչի՞ համարա նա քեզ պետք», կարճ ասածփորձել էր համոզել, որ «ջահել աղջիկ ես, ինչ գործ ունես իրա հետ»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Like this post? Please share to your friends: