Գիտեմ, որ շատ սիրուն մեյքափով քյութ նկարների եք սպասում ինձնից ու Արփիից, բայց․․․ Արուս Տիգրանյանն առաջնեկի հետ արդեն տանն է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 2-ի երեկոյան լույս աշխարհ է եկել Արուսիկ Տիգրանյանի առաջնեկը՝ դուստը՝ Արփին:

Հաղորդավարուհին ծննդատնից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Գիտեմ, որ շատ սիրուն մեյքափով քյութ նկարների եք սպասում ինձնից ու Արփիից, բայց իրական մամայությունը ինձ համար այսպես սկսվեց` տանջված, քրքրված, բայց իսկական ու շատ, անսահման շատ մեծ սիրով:

Ինստագրամի «իդեալական» ծնողների փոստերը այնքան դժվարացնում են համակերպվել նրա հետ, որ իդեալական չի լինելու, հեշտ չի լինելու, առաջվանը չի լինելու, բայց միևնույն է լինելու է սիրուն ու սիրով»:

 

Like this post? Please share to your friends: