Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչպե՞ս նվազեցնել ճնշումը

Ինչո՞ւ է կարևոր մտածել ճնշման մասին որքան հնարավոր է շուտ:

Որովհետև սիրտը կարող է ձեզնից «ծեր» լինել: Մեր սիրտը ֆանտաստիկորեն դիմացկուն է և ամուր, բայց այն նույնպես կարող է հոգնել և հրաժարվել նորմալ աշխատելուց:

Ի՞նչն է արյան բարձր ճնշման պատճառը

Դժվար թե հնարավոր լինի հստակ ասել, թե որն է բուն պատճառը, քանի որ պատճառներն այնքան բարդ են և բազմակողմանի, որ անհնար է դրանք աստատել հիվանդներից 95 %-ի մոտ:

Արյան բարձր ճնշումը կարող է առաջանալ դեղամիջոցների կամ հիվանդությունների պատճառով։ Օրինակ՝ երիկամների հիվանդություն կամ վարակ, շաքարախտ, հորմոնների հետ կապված խնդիրներ, ապնոէ կամ գայլախտ: Այդ իսկ պատճառով, եթե դուք անընդհատ ունենում եք արյան բարձր ճնշում, ապա հարկավոր է դիմել բժշկի:

Հաջորդիվ, կխոսենք այն գործոնների մասին, որոնք կապված են հիպերտոնիայի առաջացման բարձր ռիսկի, հետևաբար՝ ինսուլտի, սրտի կաթվածի կամ սրտի անբավարարության հետևանքով վրա հասնող մահվան հետ:

Մենք կխոսենք արյան ճնշման բարձրացմանը նպաստող գործոնների, ոչ թե բուն պատճառների մասին։
Օրինակ՝ ծխելը ինքնին ինսուլտի պատճառ չէ:

Ծխելը կարող է ազդել զարկերակների վրա, որոնք կարող են դադարել նորմալ կծկվելուց ու սեղմվելուց, ինչի հետևանքով սիրտը ավելի շատ ջանք կգործադրի զարկերակների միջով արյուն մղելու համար, և սրա հետևանքով էլ ճնշումը կբարձրանա՝ հանգեցնելով ուղեղի անոթների հետ կապված խնդիրների։
Արյան ճնշման բարձրացման վրա ազդող այլ գործոններ են՝ քրոնիկ սթրեսը,
ավելորդ քաշը, աղի չարաշահումը, 65-ից բարձր տարիքը կամ արյան
բարձր ճնշում ունենալու նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը:
Հիպերտոնիայի առաջացմանը կարող են նպաստել նաև ոչ բավարար քունը,
նստակյաց ապրելակերպը, ալկոհոլի և սուրճի չարաշահումը:

Իսկ ինչպե՞ս պայքարել արյան բարձր ճնշման դեմ

• Հաճախակի չափեք արյան ճնշումը, դա կօգնի առավել ուշադիր լինելու ձեր
Օրգանիզմի նկատմամբ։
• Մի՛ չարաշահեք ալկոհոլը
• Փորձեք ավելի քիչ քանակությամբ սուրճ օգտագործել, փոխարինեք այն թարմ հյութով։
• Մարզվեք, շատ քայլեք, վարժություններ կատարեք օրվա
ընթացքում։
• Մի՛ մոռացեք օգտագործել բավարար քանակությամբ միրգ ու բանջարեղեն։
• Ազատվեք ավելորդ քաշից՝ ուտելով հաճախակի, բայց փոքր չափաբաժիններով։
• Աղը ձեր թշնամին է, եթե շատ եք օգտագործում։ Քիչ-քիչ քչացրեք աղի քանակը ձեր կերակրի մեջ։
• Փորձեք հրաժարվել ծխելուց կամ գոնե նվազեցնել ծխախոտի քանակը։
• Հեռու մնացեք սթրեսներից, վատ հոգեվիճակը նույնպես նպաստում է ճնշման բարձրացմանը։ Փորձեք մաքրել մտքերը, զբոսնեք կամ տաք լոգանք ընդունեք։
• Ապահովեք առողջ քուն՝ 6-8 ժամ։ Փորձեք քնել և արթնանալ միևնույն ժամին, իսկ քնելուց առաջ զբոսնել մաքուր օդին և օդափոխել սենյա

 

Like this post? Please share to your friends: