Համեղ տապակած կարտոֆիլ պատրաստելու գաղտնիքը.

 

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց մենք բոլորս սիրում ենէ տապակած կարտոֆիլ, բայց քչերը գիտեն, թե ինչպես պետք է այն ճիշտ պատրաստել:

Մինչեւ վերջերս ես ինքս չէի կարողանում այն ճիշտ տապակել: Ես համացանցում փնտրեցի և գտա կարտոֆիլի տապակման շատ հետաքրքրիր և օգտակար խորհուրդներ:

Առաջին հերթին, տապակած կարտոֆիլի համը, տեսքը և բույրը կախված են կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից: Պարզվում է, կան կարտոֆիլի սորտեր, որոնք հարմար չեն տապակելու համար

Նախ պետք է մաքրել կարտոֆիլը, այնուհետև հոսող ջրի տակ լավ լվանալ, որպեսզի օսլան դուրս գա միջից:Այնուհետև կտրատել և լցնել սրբիչի վրա, որպեսզի չորանա: Կարտոֆիլը կարելի է չորացնել նաև անձեռոցիկի օգնությամբ:

Չորացնելուց հետո կարտոֆիլի վրա պետք է մի փոքր ալյուր լցնել և լավ խառնել: Մի վախեցեք շատ ալյուր լցնել, այն երբեք շատ չի լինում:Ալյուրի շնորհիվ կարտոֆիլներն իրար չեն կպնի և տապակվելուց ավելի ոսկեգույն կդառնա:

Միացրեք կրակը, մի փոքր ձեթ կամ յուղ լցրեք: Տապակելու համար ընտրեք միջին կրակ, լցրեք կարտոֆիլը տապակի մեջ, սակայն բերանը չփակեք:

Ի դեպ, ալյուր կարելի է ցանել կարտոֆիլի վրա նաև եփվելու ընթացքում: Լավ բույրի ու համի համար կարելի է ավելացնել սխտոր, սոխ կամ այլ համեմունք, որը սիրում եք:

Չմոռանաք պատրաստի կարտոֆիլը զարդարել կանաչիով:

Բարի ախորժակ.

 

Like this post? Please share to your friends: