Ժամանակի հետ սկսում ենք իմանալ այնպիսի պարզ բաներ, որոնք միշտ ճիշտ ենք համարել: Ու՞մ մտքով կանցներ, որ մենք գազարը սխալ ենք եփում: Թվում է, թե ոչ մի դժվար բան չկա, բայց իմ ծանոթ խոհարարը նշել է մի քանի տարածված սխալներ, որ անում են գրեթե բոլորը: Հիմա ինձ մոտ ուղղակի անթերի է ստացվում:
Առաջին սխալ
Չի կարելի մաքրել գազարը նախքան եփելը: Եփելու գործընթացն արագացնելու համար շատերն են հանում բանջարեղենի՝ կարտոֆիլի, գազարի, բազուկի կեղևը: Դա խնայում է ժամանակը:
Սակայն իրականում կեղևն իրենից ներկայացնում է պաշտպանիչ շերտ, որը թույլ է տալիս վիտամիններին, հյութերին և սննդանյութերին դուրս չգալ:
Պարզապես լավ լվացեք բանջարեղենը եփելուց առաջ:
Երկրորդ սխալ
Չի կարելի կտրատել գազարը եփելուց առաջ: Մինչ այդ ես հաճախ էի մեծ գազարները կտրում մեջտեղից, որ դրանք տեղավորվեն կաթսայի մեջ ու արագ եփվեն, բայց այդ դեպքում գազարը կորցնում է հյութը և օգտակարությունը:
Երրորդ սխալ
Գազարի վրա սառը ջուր լցնել: Բոլորն էլ ուզում են որքան հնարավոր է շուտ ազատվել գործերից, ու դրա համար էլ գազարի վրա սառը ջուր են լցնում և դնում կրակին:
Գազարն անթերի կստացվի այն դեպքում, եթե գցեք արդդեն եռացող ջրի մեջ:
Չորրոդ սխալ
Չի կարելի եփել առանց կափարիչի և ընացքում փոխել կրակի ինտենսիվությունը: Այդպես գազարը կստացվի փափուկ ու հյութեղ:
Հինգերորդ սխալ
Չի կարելի չափից շատ եփել գազարը: Այդպես բանջարեղենը կորցնում է վիտամինները, փլվում է և աղցանին լավ համ չի հաղորդում: