Եռացրած ջրով օրգանիզմի մաքրումը բավականին պարզ բան է, որ կարող է անել յուրաքանչյուրը:
Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ապա այս ընթացքում հնարավոր են որոշ ցավեր, սակայն շուտով դրանք էլ կանցնեն:
Այս մեթոդով կարելի է ազատվել մի շարք խնդիրներից.
արթրիտ, արթրոզ, քրոնիկ փորկապություն,
ավելորդ քաշ, մաշկի վատ որակ, քարեր և ավազ երիկամներում,
քարեր և ավազ լեղապարկում, քարեր և ավազ լյարդում, ոսկրերի փխրունություն:
Եռացրած ջուրը խմել պետք է դանդաղ , փոքր կումերով, սոված փորին, ամեն առավոտ մի բաժակ հաց ուտելուց 40 րոպե առաջ: Ջերմաստիճանը պետք է նորմալ լինի:
Կուրսը պետք է տևի մինչև 6 ամիս: Այս ընթացքում կանցնեն նաև ողնաշարի ցավերը, եթե կան այդպիսիք:
Եթե լուրջ վերաբերվեք այս պրոցեդուրային, այն ձեզ յոգա կհիշեցնի.
նստեք աթոռին ուղիղ մեջքով և ուղիղ պահած ոտքերով, փակեք աչքերը, կենտրոնացեք ձեր օրգանիզմի վրա, դանդաղ, կումերով խմեք եռացրած ջուրը,
հետո ափերը դրեք ծնկներին, կրկին փակեք աչքերն ու կրկին կենտրոնացեք ձեր օրգանիզմի վրա,
պառկեք գորգիկի վրա փորով ներքև, բացեք ձեռքերը ուսերի լայնությամբ, նայեք ուղիղ ձեր առջև, կզակը հենելով գորգին,
դանդաղ բարձրացրեք գլուխը, նայեք ձախ ուսի վրայից դեպի աջ ոտքի կրունը, գլուխը բարձրացնելիս կենտրոնացեք վահանաձև գեղձի վրա, հետո ողնաշարի,
նորից գլուխը ետ տարեք նույն դիրքին, ետ տանելիս կրկին կենտրոնացեք նույն օրգանների վրա, կրկնեք նույնը նաև աջ ուսի վրայից ձախ ոտքի կրունկին նայելով:
Սա կօգնի խմած ջրի առաջ ներգործությանը: