Ինչպես ազատվել մեջքի և ողնաշարի ցավերից․․․Մի քանի պարզ կանոն, որոնք կիրառելուց հետո ընդմիշտ կմոռանաք դրա մասին։
Բոլորին հայտնի է այն վիճակը, երբ մեջքը «ծակում է» կամ կարծես «քար» լինի մեջքում, ամեն մի շարժումը ցավ է առաջացնում:
Այդ ախտանշանները բազմաթիվ հիվանդությունների պատճառ կարող են լինել: Միայն նյարդաբանը հետազոտությունից հետո կա-
րող է ասել, թե իրականում որն է պատճառը՝ վնասվածքը, ծանր իրեր բարձրացնելու հետևանքները կամ անհարմար դիրքով քնելու
արդյունքը:Ընդ որում, ցավում է ոչ միայն գոտկատեղը, այլ նաև ողնաշարը:
Այս պարզ խորհուրդները կօգնեն ազատվել մեջքի և ողնաշարի ցավերից:
1. Որքան հնարավոր է շատ շարժվեք: Նստակյաց կյանքը ողնաշարի թշնամին է:
2. Մարզեք մկանները: Շատերին թվում է, թե ողնաշարի համար անհրաժեշտ է մարզել միայն մեջքի մկանները: Սակայն իրականում
պետք է մարզել նաև որովայնի մկանները:
3. Ձգվեք: Հիանալի միջոց է յոգան:
4. Հետևեք կեցվածքին: Ծանր իրեր բարձրացնելու ժամանակ մի ծռեք իրանը, այլ ծալեք ծնկներն ու մեջքն ուղիղ պահեք:
5. Հետևեք քաշին: Ավելորդ քաշը ավելորդ լարվածություն է ողնաշարի համար: Այն մեծացնում է մեջքի ստորին հատվածի վրա ճնշ
ումը: