Դիմակներ յուղոտ մաշկի համար.

Սպիտակուցա-մեղրակիտրոնային դիմակ: Ձվի սպիտակուցը լավ հարել ավելացնել մեկական թեյի գդալ մեղր, կաթ, կիտրոնի հյութ և մի քիչ հացահատկի թեփ ( որպեսզի հարմար լինի դիմակը քսել): Ստացված զանգվածը քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետև այն հեռացնել տաք կոմպրեսի միջոցով և դեմքը ցայել երիցուկի թուրմով:Այս դիմակը շատ լավ սնուցում է և մաքրում էճարպոտ մաշկը:

Վիտամինային դիմակ

Վերցնել լավ հարած ձվի դեղնուց, 0.25 գ վիտամին С (1 հաբ), 1 հաբ վիտամին В և 1թեյի գդալ օսլա:Վիտամինները նախօրոք տրորել 2 ճաշի գդալ եռացրած ջրի մեջ, այնուհետև այդ ամենին ավելացնել օսլան և հարած սպիտակուցը: Ստացված զանգվածը քսել դեմքին. 20-30 րոպեից լվանալերիցուկի թուրմով: դիմակը թույլ է տալիս դեմքը պաշտպանել լավ վիճակում ձմռան ցրտին:

Վարունգա-սպիտակուցային դիմակ

Քերիչով անցկացնել վարունգը և այն խառնել հարած սպիտակուցի հետ: Մասսան քսել դեմքին, 20-30 րոպեից լվանալ ջրով:Դիմակը օգտագործում են ճարպոտ և քրտնած մաշկը սպիտակեցնելու համար, ինչպես նաևսնուցում է մաշկը:

Վարունգա-խնձորային դիմակ

Թարմ քերած վարունգն ու նույն քանակությամբ խնձորը խառնել միմյանց և քսել մասսան դեմքին: Քսան րոպեից դեմքը լվանալ:

Սնուցող դիմակ

Երկու ձվի ոչ հարած սպիտակուցը խառնել 30գ. Մեղրի հետ և ½ թեյի գդալ դեղձի յուղ, լավ հարել և ավելացնել երկու ճաշի գդալ վարսակի ալյուր: դիմակը քսել և պահել 15-20 րոպե, որից հետո լվանալ նախ տաք ջրով, այնուհետև` սառը:

Օգտագործել դեմքի մաքրման, խոնավեցման և սնուցման համար:

Դիմակը սնուցում է մաշկը, ձգում է ծակոտկեներն ու թարմ տեսք է հաղորդում:

Ձվային և կաթնաշոռամեղրային դիմակ

Երկու ճաշի գդալ կաթնաշոռը խառնել 0,5 թեյի գդալ մեղրի հետ, ավելացնել մեկ ձու և հարել: Դիմակը թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ դեմքը տաք ջրով, որից հետո` սառը ջրով:

Այս դիմակը նախատեսված է լայն ծակոտկեներով մաշկի համար, խոնավեցնում և թարմացնում է մաշկը, փոքրացնում ծակոտկեները:

Ձվախնձորային դիմակ

Մեկ ճաշի գդալ խորոված խնձորը խառնել նույն քանակությամբ հարած ձվի հետ: Ստացված խառնուրդը քսել դեմքին, պահել մինչև չորանալը և լվանալ սառը ջրով:

 

Like this post? Please share to your friends: