Եթե չեք ուզում հաճախ հիվանդանալ, թուլացնել իմունիտետը, ուրեմն այս մթերքները ներառեք ձեր անձնական «սև ցուցակում»։ Այլապես ստիպված կլինեք բախվել տհաճ հետևանքների։
Իմ ընկերը բժիշկ է, ու նա մշտապես հիշեցնում է ինձ այն մասին, թե որքան կարևոր է ճիշտ սնվելը, որոշակի մթերքից հրաժարվելը, թեպետ տվյալ տեսականին տարածված ու պահանջված է ողջ աշխարհում։ Հատկապես կարևոր է հետևել սննդակարգին գարնանն ու աշնանը, երբ այդքան տարածված են սուր-շնչառական հիվանդությունները։ Այս ամենը արդիական է այն դեպքում, եթե չեք ուզում հիվանդանալ։
Այսպիսով, ներկայացնում ենք մթերքների ցանկը, որոնք թուլացնում են իմունիտետը․
- վերամշակված մթերք՝ երշիկ, խոզապուխտ, խանութից գնված չոր կիսապատրաստ ապուրներ, սոուսներ, թխվածքբլիթներ և ֆասթֆուդ;
- կոֆեին, որը մեծ քանակությամբ պարունակվում է սուրճի մեջ;
- ալկոհոլ;
- քիմիկատներով և կոնսերվանտներով հագեցած մթերք;
- գազավորված ըմպելիքներ, անգամ եթե դրանք դիետիկ են;
- ռաֆինացված շաքար, քաղցր խորտիկներ;
- բարձր գլիկեմիկ ինդեքսով ածխաջրեր, օրինակ հաց և մակարոնեղեն;
- արհեստական քաղցրեցուցիչներ։
Վերը նշվածները կազմում են մեր հիմնական սննդակարգի զգալի մասը։ Եվ սա այն խնդիրն է, որը պետք է անհապաղ շտկել։ Սնվելու այս տեսակը բնորոշ է այն երկրներին, որտեղ բնակչության մեծ մասը ունի քրոնիկ հիվանդություններ։
Հույս ունենք, որ դուք ևս հաշվի կառնեք սա և կնպաստեք սեփական առողջության բարելավմանը։