Բաղադրատոմսն առաջարկում է մեկը,որի մայրը տանջվել է ծնկահոդի ցավից:
Բժիշկները նրա մոտ արթրիտ են ախտորոշել՝հոդերի սուր բորբոքում:Երբեմն կինն անտանելի ցավից օրերով անկողնուց չի ելել:Ինչեր ասես որ չեն փորձել կինը պառկել է հիվանդանոցում ներարկումներ ընդունել որոնք սակայն,օգնել են շատ կարճ ժամանակով ապա ցավերը վերսկսվել են։
Հիվանդությունը գնալով խորացել է տանջել թե՛գիշերը,թե՛օրվա ընթացքում:Ու ինչպես միշտ է լինում մի անգամ զրույցի ընթացքում մի ապաքինված նախկին հիվանդ պատմում է իր գլխով անցածն ու առաջարկում բուժվելու իր միջոցը որն առանձնակի դժվարություն չի ներկայացնում իսկ արդյունքը արագ զգալի է դառնում։
Պետք է կարտոֆիլի ծիլերը պոկել (ոչ կանաչը,սպիտակը) դրանք լցնել ապակյա տարայի մեջ ու վրան օղի ավելացնել այնքան,որ ծիլերը ծածկվեն:
Թրմել 2 շաբաթ մութ ու տաք տեղում։Այդ թրմուկով պետք է թրջոցներ դնել հիվանդի հոդերին կամ տրորել,ապա բրդյա շալ փաթաթել ու 2 ժամ պահել մեկ անգամ էլ նույնը կրկնել գիշերը։
Ու մեր պատմության հերոսը,հույսը կտրած բոլոր հայտնի տարբերակներից,որոշում է այդ միջոցն էլ փորձել:
Նա հավատացնում է,որ մեկ շաբաթ հետո արդեն սուր ցավը նահանջել էր իսկ 2 ամիս անց նույնիսկ ոտքի է կանգնել։