Նա խուլիգանի պես է պահում իրեն, թե՝ պատասխան ես տալու, թևիցս քաշում է, որ դեմքս նկարի ու հոխորտալով հեռանում․․․

Լրագրող Կարինե Հարությունյանի գրառումը՝ կից լուսանկարով․

«Եթե այդ խուլիգանն ինձ որևէ վնաս պատճառի, ո՞վ է պատասխան տալու». Կարինե Հարությունյան

«Երևանի քաղապետարան, սա 55 համարի ավտոբուսն է: Մի փոքր ավտոբուսի մեջ քանի՞ մարդ կարող է տեղավորվել: Ուղևորների դիտողությանը, թե՝ տեղ չկա, վարորդը պատասխանում է՝ ինձ մի ասեք, քաղաքապետարանին բողոքեք, մենակ էս ավտոբուսն ա, էս էլ, որ չլինի, ինչ եք անելու: Ամբողջ ժամանակ խոսում է, չի լռում, բոլորին պատասխանում, մուննաթներ… Բժշկական համասարանի կանգառում իջնելուց հետո նկարում եմ համարը, կայծակնային արագությամբ ղեկը թողնում՝ գալիս է, մեկ էլ անակնկալի եմ գալիս, որ մեկն ինձ նկարում է, խուլիգանի է պես պահում իրեն, թե՝ պատասխան ես տալու, թևիցս քաշում է, որ դեմքս նկարի ու հոխորտալով հեռանում: Եթե այդ խուլիգանն ինձ որևէ վնաս պատճառի, ո՞վ է պատասխան տալու:

«Եթե այդ խուլիգանն ինձ որևէ վնաս պատճառի, ո՞վ է պատասխան տալու». Կարինե Հարությունյան

Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ է 55 համարը 30-40 րոպեն մեկ գալիս, իսկ կեսօրից հետո գրեթե անհետանում»:

Like this post? Please share to your friends: