Տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետ․․․ Դավիթ Աֆրիկյանը՝ Սուպեր Սաքոյի հայտարարության մասին

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն:

Սուպեր Սաքոն զրույցի ընթացքում խոսեց մուղամի և իր երգերում դրա շատ լինելու մասին ինչը քննարկումների առիթ էր տվել։

Սուպեր Սաքոն հարց տվեց`թե ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է.

«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար,հետ ս եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,— ասաց նա:

Սուպեր Սաքոյի խոսքը բարկացրել է Դավիթ Աֆրիկյանին։ Դերասանը հարցազրույցից այդ հատվածը հրապարակել է ու գրել հետևյալը.

«Վատը էնա, որ ազգիս 90%-ը այ սենց տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետա մտածում։ Բա էլ ինչի եք բողոքում հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք !
Թե Բա զուտ զալ ա լցրել Կոմիտասը»,— գրել էր Դավիթը։

Like this post? Please share to your friends: