Գայանե Հակոբյանին հեռացրել են ՀԿ-ի շարքերից

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Այս մասին հայտնում են ՀԿ-ից:

Ներկա պահին Գայանե Հակոբյանը գտնվում է ՁՊՎ-ում․ հայտարարություն | Լուրեր  Հայաստանից | newday.am

«Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։

Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»։

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` Գայանե Մարտիրոսյանը։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։

Գայանե Հակոբյանը դադարեցրել է հացադուլը, նա ուղերձ է հղել կալանավայրից -  Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Ավելի ուշ էլ՝ դատարանը Գայանե Մարտիրոսյանին մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման․ միևնույն ժամանակ, դատարանը որոշում կայացրեց նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան։ Նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Like this post? Please share to your friends: