Քուրիկ, հանգիստ նստի տեղդ. էդքան շատ ես սիրում ՌԴ-ն, խի՞ չես գնում էնտեղ հանգստանաս․ բլոգերը՝ Նազենի Հովհաննիսյանին

 

Քուրիկ, հանգիստ նստի տեղդ. էդքան շատ ես սիրում ՌԴ-ն, խի՞ չես գնում էնտեղ հանգստանաս․ բլոգերը՝ Նազենի Հովհաննիսյանին

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունման համար զանգվածային բողոքի ակցիաներից արված մի լուսանկարով, որտեղ ցուցարար աղջիկներից մեկը ոստիկանության պատնեշի դիմաց կանգնած ոստիկաններին ծաղիկ է մեկնում և հեգնել լուսանկարի խորհուրդը:

Բլոգեր Հայկ Մկրտչյանը, վերլուծել է Նազենի սթորին և տեղադրել ինստագրամյան իր էջի սթորի բաժնում, որտեղ պարզաբանել է, թե ինչ է հիմա կատարվում Վրաստանում:

«Երկրի կառավարությունը ցանկանում է օրենք ընդունել «ինոագենտների» կամ «օտարերկրյա գործակալների» մասին: Լսած կլինեք, որ Ռուսաստանում էլ կա նման օրենք, և մի շարք հայտնիների հենց «ինոագենտներ» են համարել, ովքեր խոսում են «իրենց դեմ» (- խմբ․ նկատի ունի երկրի իշխանություններին)։

Նման կերպ սահմանափակում են մարդկանց իրավունքները, ազատությունը։ Կարող են ձերբակալել, դատել։ Նույնը հիմա կատարվում է Վրաստանում. ներկա իշխանությունները պրոռուսական են։

Այս ամեն ինչի շերտային նպատակն էլ այն է, որ օրենքն ընդունելուց հետո լիքը մարդիկ, թեկուզ՝ ՌԴ քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Վրաստան, համարվեն «ինոագենտներ», բացի դրանից՝ մի տոննա վտանգ կա, որ կարա լինի»,- նկատել է բլոգերը

Նրա կարծիքով՝ Վրաստանում օրենքի դեմ պայքարի են դուրս եկել հասարակ քաղաքացիները։ Նրանք պայքարում են իրենց իրավունքների ու ազատության համար՝ ցույց տալով, որ չեն ցանկանում նման օրենքի առկայությունը: Այնուհետև բլոգերը անդրադարձել է Նազենի Հովհաննիսյանի արձագանքին.

«Ի՞նչ է անում Նազոս, ով ՌԴ իրավունքների պահպանման վառ ներկայացուցիչ է անհասկանալի պատճառներով։

Նազոս, ով ՀՀ ամենապսևդոինտելեկտուալ անձնավորությունն է, պաթոսս, ինչ է անում․ տեղադրում է նկար, որտեղ խոսում է՝ «վա՜յ, էս ինչեր են կատարվում, սա դրսից սարքած բաներ ա, բնականոն գործընթացների դեմ են մարդիկ պայքարում, վա՜յ, մեր մոտ էլ սենց եղավ, Ոկրաինայում էլ»։

Չգիտեմ՝ ովքեր կհիշեն, բայց Ուկրաինայում էլ տվեցին մարդկանց սպանեցին:

Հասարակ մարդիկ հիմա դուրս են եկել պաշտպանելու իրենց իրավունքները, սա բնական դրսևորում է։ Իսկ Նազոս, որովհետև ստեղ ՌԴ շահեր կան, Վրաստանի իշխանությունն էլ ինչ-որ չափով ծառայում է ռուսական շահերին, ելել, ոգևորվել է՝ «ծաղիկ չկա, շուն չկա»։

Քուրիկ, հանգիստ նստի տեղդ, բոլորին հասկանալի ա՝ խի ես անում, բոլորին հասկանալի ա՝ ով ում հետ, ինչ, ոնց և այլն։ Չի կարելի»։

Այնուհետև Հայկն անդրադառնում է այն հարցին, թե ինչու Նազենին չի գնում Ռուսաստանի Դաշնություն, ինչպես են ՀՀ-ում այլ երկրների դեսպանատները հաղորդավարուհուն վիզա տրամադրում, երբ Նազենին, ըստ Հայկի, արտահայտում է հակամարդկային մտքեր։

«Էդքան շատ ես սիրում ՌԴ-ն, խի՞ չես գնում էնտեղ հանգստանաս, խի՞ ես գնում ԱՄՆ, նոր ես եկել ԱՄՆ-ից։ Կամ քեզ վապշե որ դեսպանատունն է վիզա տալիս։

Ուզում եմ իր բոլոր սթորիներն ու մտքերը տպեմ, տանեմ բաժանեմ այլ երկրների՝ ՀՀ բոլոր հնարավոր դեսպանատները, որոնք վիզա են տրամադրում, որ հանկարծ ինչ-որ մեկը իրեն վիզա չտա երկիրը լքելու համար։

Չեմ պատկերացնում՝ խի՞ պետք է վիզան տան մարդու, ով հակամարդկային մտքեր է արտահայտում»,- եզրափակել է բլոգերը։

 

Rate article