Եթե որդիս ողջ լիներ, վստահ եմ, որ Արցախում էր լինելու, պաշտպանելու էր սահմանները, որովհետեւ դա իր երազանքն էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զ ո հվшծ Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը:
«Սա այնպիսի դաժան ցшվ է, որը երբեք չի մոռացվում: 7 տարի է՝ առանց իրեն: Բագրատը այն 7 քաջերից մեկն էր, որոնք Լելե Թեփեում մինչեւ վերջին շունչը քաջաբար կռվեցին՝ պաշտանելով իրենց վստահված մարտական դիրքը: Վիշտը շատ խորն է. 7 տարվա մեջ 7 վայրկյան չենք դադարել իր մասին մտածելուց: Բագրատը բոլորի համար հերոսության կերպարն է: Բագրատի մի ձեռքում գրիչքն էր, մյուս ձեռքում՝ զենքը: Նրա խոսքերն են՝ «Փոխարենը փոխեք սահմանին դրությունը, փոխում եք Սահմանադրությունը»: Ցավոք, այսօր չկա այն դիրքը, որի վրա մեր տղաների արյունը թափվեց»,- ասաց Նարինե Ասրյանը:
Երկու եղբայրներով` Բագրատ եւ Սամվել Ալեքսանյաններն Արցախում նույն զորամասում են ծառայել (մեկ տարվա տարբերությամբ են բանակ զորակոչվել), բայց տարբեր վաշտերում։ Մեծ եղբոր` Բագրատի ցանկությամբ երկու եղբայրները երբեք միաժամանակ չեն բարձրացել դիրքեր։ Մոր խոսքով՝ Բագրատն ընկերոջն ասել է, որ ինքն է ուզել` եղբայրը հարեւան վաշտում ծառայի, որ եթե հանկարծ ինչ–որ բան լինի, իրենցից գոնե մեկը տուն հասնի։
Մայրը հիշում է՝ վերջին անգամ որդու հետ ապրիլի 1-ի գիշերն է խոսել. «Որդիս ասում էր՝ մեզ լավ նայենք, որ ամեն ինչ լավ կլինի: Երանի գտնվի մեկը, որ ապրիլը ջնջի օրացույցից»:
Բագրատն արմատներով Արցախից էր. «Ասում էր, որ զորացրվեմ գամ, մեկ է շարունակելու եմ զինվորականի գործը, ծառայելու եմ Արցախում: Շատ էր սիրում Արցախը, ամռանը գնում էինք Արցախ, չէինք կարողանում իրեն այնտեղից բերել»:
Հիշեցնենք, որ ուղիղ 7 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։