Սահմանվել է Վերջին դասի օրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը:
2022-2023 ուսումնական տարին կավարտվի 2023 թվականի մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Այսպիսով, ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար: