«Չեմ զղջում, ինչ-որ ասել եմ, ճիշտ եմ ասել»․ Սուպեր Սաքո

«Չեմ զղջում, ինչ-որ ասել եմ, ճիշտ եմ ասել»․ Սուպեր Սաքո

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ռեփեր Սուպեր Սաքոն։

«Քննադատություններին չեմ արձագանքել, որովհետև որոշել եմ սպասել, հասկանալ՝ ով ինչ է ասում ու միայն վերջում իմ խոսքը ասել։ Ես շատ գիտնականների, կոմպոզիտորների հետ զրուցեցի, փորձեցի ավելի ինֆորմացված լինել։ Ուզում եմ ավելի ինֆորմացված լինել Կոմիտասի մասին։

Այսօր ես լինելով Կոմիտասի թանգարանում, շատ հիանալի բաներ սովորեցի։

Շենգավիթի դատարանի բակում եմ հիմա, որովհետև որոշել եմ ես էլ լինել զինվորների մայրերի կողքը։ Ես էլ եմ հայ զավակ, ես գտնում եմ, որ սա է ճիշտը։

Եթե ես իմ ձայնով կարող եմ ինչ-որ մեկին խնդրել, որ ազատեն ծնողին, հենց դրա համար եմ այստեղ։ Չեմ կարող ասել, որ բոլոր ակցիաներին կմասնակցեմ, քանի որ այսօր երեկոյան Ռուսաստան եմ մեկնելու, գործեր ունեմ, բայց ուզում եմ ասել, որ երբ ես ազատ ժամանակ եմ ունենում, անպայման գալիս եմ Հայաստան։

Ես Հայաստանում երբեք փող չեմ աշխատել, չեմ էլ աշխատում։ Ես գալիս եմ Հայաստան, որովհետև Հայաստանը շատ եմ սիրում։ Եթե ընտանիքիս հարցը չլիներ, ես միշտ կուզենայի ապրել Հայաստանում, բայց երեխաներ չեն կարողանում, այնտեղ են մեծացել։ Երեխաներս իհարկե գալիս են Հայաստան։

Տարին մի քանի անգամ գալիս են։ Տղաս էլ, աղջիկս էլ շատ են սիրում»,- հավելեց նա։

Like this post? Please share to your friends: