Հանրապետության տարածքում` ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վրկ, 13-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-16-ին նույնքան կբարձրանա։