Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձըլ երգչուհի Շպռօտը, ով այս շրջանում գտնվում է Հայաստանում։ Զրույցի ընթացքում Շպռօտը անդրադարձել էր մի շարք թեմաների։
StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր մանրամասները։
Զրույցի սկզբում Շպռօտը նշել էր, որ 13 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերջապես քաղաքացիություն է ստացել, սակայն Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժարվել և երբեք չի հրաժարվի։ Ամալյան ընդգծել էր, որ ժամանակին Շպռօտն Ամերիկայում երգելուն զուգահեռ բավականին դժվար աշխատանքներ է կատարել և հետաքրքրվել էր՝ արդյո՞ք այժմ երգչուհին եկամտի այլ աղբյուր ունի, քանի որ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում շատ են ծախսերը՝ տան վարձից սկսած։ Հարցին ի պատասխան՝ Շպռօտը նշել էր, որ շապիկների օնլայն խանութ է ունեցել, որը մեկ տարի է աշխատել, բայց իրեն չի արդարացրել։
«Փառք Աստծո, որ այսօր ունեմ մշտական աշխատանք, բայց եղել են տարիներ, որ մշտական չէր, այսինքն՝ նստում սպասում էի, երբ են ինձ հարսանիք հրավիրելու։ Հիմա ունեմ աշխատանք, բայց գտնում ես մի բան, Աստված մեծ ա, երբեք չի եղել, որ չհասցնեմ, ինձ թվացել ա էս ամիս չեմ հասցնի, բայց միշտ վերջին պահին եղել ա ծնունդ կամ մի բան, զանգել, ասել են արի երգի»,-նշել էր երգչուհին։
Մանրամասն՝ տեսանյութում.