Մայրն ասում էր՝ Նարեկն է վերջին հույսս․․․ Տան բոլոր հարցերը կարգավորողն էր․․․

Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվшծ 29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սեւան քաղաքից էր:

«Սիրում էր իր գործը: Մայրն ասում էր՝ հստակ չգիտենք, թե որտեղ է ծառայում, մեկ այստեղ է, մեկ այնտեղ: Ընտանիքն այդքան էլ ապահով վիճակում չէր: Մայրիկին վերջերս որ հանդիպեցի, ասաց՝ Նարեկն է վերջին հույսս: Նա տան բոլոր հարցերը կարգավորողն էր: Շատ կազմակերպված տղա էր, ձգտող էր»,- պատմեց դասղեկը:

Like this post? Please share to your friends: