Մայիսի 28-29-ին, 30-31-ին, հունիսի 1-ին սպասվում է․․․ Առաջիկա օրերին ինչ եղանակ կլինի

Երևան քաղաքում՝ մայիսի 28-29-ին կեսօրից հետո, 30-31-ին սպասվում է, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մայիսի 28-ի ցերեկը, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Like this post? Please share to your friends: