ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասեմ, որ հետո չասեք՝ չգիտեինք
Այս պահին Գևորգ Պետրոսյանը Մասիվի ոստիկանական բաժանմունքում է և «ինտելեկտը վիրավորված ու ահաբեկված» պարեկների հետ առերեսում է։
Երեկ, երբ մինչև 20 IQ-ի թեսթային ռեժիմը հաղթահարած պարեկները մի ողջ գվարդիայով Գևորգին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, Գևորգի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և կանչված շտապ օգնության բժիշկներն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, ինչը պարեկները չեն արել և իրենց իջեցված ցուցումի համաձայն՝ Գևորգին տեղափոխել են ձերբակալված անձանց պահպանման վայր։
Հիմա ասում եմ ձեզ՝ Գևորգը լուրջ առողջական խնդիրներ ունի և մշտապես պիտի լինի բժիշկների հսկողության տակ։
Հետո չասեք՝ չգիտեինք։
Գևորգին, մեկա, դուք կոտրել չեք կարող, բայց սպանել կարող եք, ինչպես սպանեցիք Արմեն Գրիգորյանին։
Էկեք թարգեք էս ձեր դիշովի շոուն։
Դուք Գևորգ կոտրել և լռեցնել չեք կարող։
Իսկ սպանել, հա, էդ կարող եք»։
Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան