«Թող զենք տան, ջոկատներ կազմենք, գյուղը հսկենք». Տեղ գյուղի բնակիչ

ROZRYWKA

«Թող զենք տան, ջոկատներ կազմենք, գյուղը հսկենք». Տեղ գյուղի բնակիչ

Տեղ գյուղի բնակիչներն անհանգիստ են, մտավախություն ունեն, որ կրակոցները գիշերը կկրկնվեն: Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական կողմը օրեր առաջ ապօրինաբար զավթած հայկական տարածքներից հարձակում էր սկսել հայ զինվորականների ուղղությամբ, ունենք զոհեր, վիրավորներ: «Հերոս գյուղ է. հերոս տղերք ունեինք ու հիմա էլ ունենք: Պատրաստ ենք դիմակայել: Եկել են կանգնել են մեր պապական հողերին: Մոտ 62 հա չափ տարածք են վերցրել: Մենք չենք ուզում հանգիստ նստել: Պատրաստ ենք: Կամ մահ, կամ ազատություն: Կամ իրենք պիտի գան մեզ կոխ տան անցնեն, կամ մենք՝ իրենց: Զինվորը պետք է տեսնի, որ թիկունքին մարդ կա: Պետք է գյուղի մեջ ջոկատներ կազմել, որ գյուղի մեջ հսկեն, ինչպես 92 թվին»,- այս մասին «Նյուզ»-ի լրագրողի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի բնակիչն, ով 7 երեխաների հայր է:

«Թող զենք տան, ջոկատներ կազմենք, գյուղը հսկենք». Տեղ գյուղի բնակիչ

Rate article