Երբ դուք ԱՄՆ-ում «գլամուռ» կյանք էիք վարում, Գլումովը 44 օր շարունակ մարտի դաշտում է եղել. Արևշատյանը՝ Ղազարյանին

ROZRYWKA

Երբ դուք ԱՄՆ-ում «գլամուռ» կյանք էիք վարում, Գլումովը 44 օր շարունակ մարտի դաշտում է եղել. Արևշատյանը՝ Ղազարյանին

Հաղորդավար, պրոդյուսեր, տարիներ շարունակ ԱՄՆ-ում մշտական բնակություն  հաստատած Արա Կազարյանը, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո հայտնի է հակաիշխանական ու «բողոքական» հայտարարություններով, իր էջում հրապարակել է հաղորդավար Եգոր Գլումովի լուսանկարը՝ արված վերջինիս էջից:

Բանն այն է, որ Գլումովը սոցցանցի իր էջերի «սթորի» բաժնում ուրախությամբ հայտնել է «Ռադիո-Վան»-ի էջի՝ 100 հազար բաժանորդի հասնելու մասին:

Արա Ղազարյանը, հրապարակելով հիշյալ սքրինն իր էջում, նշել է, որ Գլումովի համար դա շատ կարևոր իրադարձություն է, «մնացածը՝ հեչ»:

Նրա այս հայտարարությունները զայրացրել են «Ռադիո-Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանին, և վերջինս արձագանքել է.

«Այն ժամանակ, երբ դուք տեղափոխվել եք ԱՄՆ և վարում եք «գլամուռ» կյանք, ձեր նշած խոսնակ Եգոր Գլումովը 44 օր շարունակ մարտի դաշտում է եղել։

Իսկ եթե դուք վրդովվում եք այն պատճառով, որ Ռադիո-Վանն ու Եգոր Գլումովը իրենց անկեղծությամբ և հայամետ կոնտենտով գրավել ու գրավում են հազարավոր մարդկանց սրտեր, ապա ձեր մեջ եփվող բացասական և թունավոր էմոցիաները դուրս շպրտելու փոխարեն զբաղվեք երկրին օգուտ բերելու գործով»։

Rate article