Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 12-ին` գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը` ևս 4-5 ասիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

 

Երևան քաղաքում

Մայիսի 12-ի երեկոյան ժամերից, 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

 

Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.2 0C (1974թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.2 0C (1992թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.1 0C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Like this post? Please share to your friends: