«Դա ձեզ չի հաջողվելու». Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին

ROZRYWKA

«Դա ձեզ չի հաջողվելու». Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին

«Փորձել եմ զուսպ լինել վերջին 5 տարիներին՝ մտածելով, որ գուցե տարբեր մարդիկ տարբեր ձևերով են փորձում կերտել նոր Հայաստան: Բայց ինչ կատարվում է վերջին մի քանի ամիսներին, անընդունելի է: Ես չգիտեմ՝ ինչքան ժամանակ դուք կկարողանաք մնալ ղեկավար, պարոն Փաշինյան, բայց էն, ինչ դուք անում եք, վտանգավոր բան եք անում: Դուք փորձում եք մեզ բոլորիս դարձնել ստրուկ, արժանապատվություն չունեցող մարդկանց: Դա ձեզ չի հաջողվելու: Սա երկար չի կարող շարունակվել: Ամեն ինչ կարելի է պղտորել, բայց ոչ՝ ազգային արժանապատվությունը: Հավատացեք, ես սա ասում եմ՝ որպես մի մարդ, ով շատ բան է տեսել, շատ բան է հասկանում: Ես վատահ եմ՝ մեր սերունդն արժանապատիվ անցնելու է այս ամենի միջով»,- Հակոբավանքից իր ուղերձի մեջ դիմելով Փաշինյանին, ասաց Ռուբեն Վարդանյանը:

Աղբյուրը` Ռուբեն Վարդանյան

Rate article