Գրիշա Աղախանյանը՝ 30 հազար դոլարանոց ժամացույցի մասին (Տեսանյութ)

Գրիշա Աղախանյանը՝ 30 հազար դոլարանոց ժամացույցի մասին (Տեսանյութ)

Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «Look & Face» նախագծի շրջանակներում հյուրընկալել է դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանին։

Look&Face-ի եթերում պատասխանելով հարցին՝ ո՞րն է եղել իր ամենաթանկ գնումը, երգիչ, դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանն ասել է՝ ժամացույցը: «30 հազար դոլար. առաջին անգամն է, որ ինձ թույլ տվեցի լավ ու թանկ բան ունենալ…

Հիսունից հետո նոր ինձ թույլ տվեցի մի քիչ ավելի լավ մեքենա վերցնել: Ես կարող էի իմ աշխատած գումարով ավելի շուտ ձեռք բերել ավելի լավ բաներ, բայց նոր-նոր միայն ժամն եմ թույլ տվել, մեքենա ու առանձնատուն:

Նորմալ, կայացած, վաստակող, մի քիչ հայտնի մարդը կարող է իրեն նման բաներ թույլ տալ. ինքնաթիռ չեմ առել»,- ասել է Գրիշա Աղախանյանը:

Տեսանյութը ստորև

Like this post? Please share to your friends: