Գարնանը միշտ աղբն էի գցում ծլած սխտորը… սա իմանալուց հետո էլ չեմ կրկնում նույն սխալը
Սխտորը, ինչպես և սոխը, գարնանը սկսում է ծլել և կանաչ ծիլեր բաց թողել։ Շատերը աղբն են գցում ծլած բանջարեղենը՝ համարելով, որ այն կորցրել է իր օգտակարությունը և համային հատկությունները։ Իրականում, նման կերպ վարվելով՝ աններելի սխալ եք թույլ տալիս։
Ինչի համար ուտել ծլած սխտոր
- ծլելու ընթացքում սխտորի մեջ ի հայտ են գալիս նոր ֆերմենտներ՝ բազմաթիվ հիվանդությունների դեմ հզոր ազդեցությամբ։ Ավելին, կանաչ ծիլերի համն ավելի սուր է և արտահայտված։
- Օգտակար է օրական 1 պճեղ սխտոր ուտելը, եթե իմունիտետը թույլ է, դիմացկուն չեք մրսածության և վիրուսային հիվանդությունների հանդեպ։
- Սխտորից պատրաստում են բազմաթիվ թուրմեր՝ անոթները մաքրելու և սրտի աշխատանքը կարգավորելու համար։ Իսկ ահա ծլած սխտորը նման դեպքերում պետք չէ թրջել, թրմել, պարզապես վերցրեք և կերեք։
- Նման սխտորը ժոողվրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդունել որպես պրոֆիլակտիկ միջոց՝ ինսուլտի և թրոմբների առաջացումը կանխարգելելու համար։
- Ծլած սխտորը կօգնի թունավորման ժամանակ, կդադարեցնի փորլուծությունը։
- Կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը, մաքրում է օրգանիզմը կանցերոգեններից։
- Ծլած սխտորի հակաօքսիդանտները կարող են կանխարգելել բջիջների վաղաժամ ծերացումը և կնճիռների առաջացումը։
Ինչպես օգտագործել ծլած սխտորը
- տնական սխտորն ավելի օգտակար է, քան խանութից գնածը; զգույշ եղեք, սուպերմարկետներում հաճախ են վաճառում կասկածելի որակի չինական արտադրության բանջարեղեն;
- օգտագործելուց առաջ մեջտեղից կտրեք սխտորի պճեղը և համոզվեք, որ այն ունի հագեցած գույն, չի սևացել և չի սկսել փչանալ;
- ավելացրեք սխտորը սիրելի ուտեստներին՝ առանց ջերմային մշակման ենթարկելու։ Հաշվի առեք, որ ծլած սխտորի համն ավելի սուր է, չչարաշահեք դրա քանակը: