Ձեթն այն մթերքներից մեկն է, որ կա գրեթե բոլորի տանը։ Սակայն արդյո՞ք բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ պահել այն։ Կարծում ենք, մեծամասնությունը այն դնում են անմիջապես գազօջախի կողքին, որպեսզի պատրաստելիս ձեթը լինի ձեռքի տակ։
Բայց եթե ուշադրություն դարձնեք, ձեթի գրեթե բոլոր շշերի վրա մանր տառերով նշված է․
—Բացելուց հետո պահել սառնարանում։
Ձեթն ունի 4 թշնամի․ լույս, թթվածին, բարձր ջերմաստիճան, ջերմաստիճանի կտրուկ անկումներ։
Այս գործոնների ազդեցությունը հանգեցնում է նրան, որ ձեթի համն ու բույրը փչանում են, կորում են օգտակար հատկությունները։ Դրանից խուսափելու համար պետք է իմանալ պահպանման պատշաճ եղանակի մասին։
Ձեթի պահպանման համար անթերի ջերմաստիճանն է +8- +17։ Միացրած գազօջախի մոտ ջերմաստիճանը կարող է հասնել մինչ +40։
Ձեթը կարելի է պահել դարակների մեջ մինչև կափարիչն առաջին անգամ բացելը։
Լույսի ազդեցության մասին։ Ուլտրամանուշակագույն լույսի ներքո ձեթը փոխում է քիմիական բաղադրությունը՝ կորցնելով համային հատկությունները։ Կարող է փոխվել նաև գույնը։
Այսպիսով, ձեթը պետք է պահել սառնարանում, դա ամենաբարենպաստ վայրն է։ Օրինակ, դրեք այն մրգերի ու բանջարեղենի բաժնում, որտեղ ջերմաստիճանը 8 աստիճանի սահմաններում է։ Մի դրեք շիշը սառնարանի վերևի դարակներում, որտեղ ջերմաստիճանը լինում է -4, -5։ Դուռը նույնպես լավ տարբերակ չէ, քանի որ այդպես ձեթը կենթարկվի ջերմաստիճանի անկումների ազդեցության։