«Արամ, ցավդ տանեմ, լավ ես արել, ճիշտ ես արել․․․» Հայ հայտնիների արձագանքը՝ Արամ Նիկոլյանի արարքի վերաբերյալ

Տեղեկացրել էինք, որ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը, երբ բեմում հայտնվել է մասնակից Ադրբեջանի դրոշը, հայ հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը այրել է Ադրբեջանի դրոշը:

Նորայր Եղյանը հրապարակել է կադրեր ու գրել, որ Արամը ճիշտ է արել և որ նրան քննադատելը թուլություն է։

Հրաչ Մուրադյանը նախ փորձել է հասկանալ իր հետևորդների կարծիքը այս ամենի վերաբերյալ, ապա նաև հրապարակել էր այն կադրերը, որտեղ Արամին՝ ոստիկանության դիմաց ծափահարություններով են դիմավորել։

Անի Երանյանը բավական էմոցիոնալ գրառում էր արել.
«Արամ, ցավդ տանեմ լավ ես արել, ճիշտ ես արել
Հայաստանում չի կարա բարձրացվի դրանց դրոշը»։

Սիրուշոն նույնպես արձագանքել է դրոշն այրելուն։ երգչուհին նախ իր աջակցությունն է հայտնել, ապա հրապարակել այն զգեստով լուսանկար, որի դիզայները Արամ Նիկոլյանն է։

Ելենա Բորիսենկոն կիսվել է Արամի վերջին հոլովակով ու գրել.
«Սիրում եմ քեզ»։

«Տաղանդավոր մարդը, տաղանդավոր է ամեն ինչում» … Ահա այսպիսի գրառում էր արել Քրիստինե Պեպելյանը:

Like this post? Please share to your friends: