Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի: