Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ադրբեջանը Սոթքի ոսկու հանքը գրավելու փորձ է անում / ռեպորտաժ դեպքի վայրից Ադրբեջանցիներն անընդհատ կրակում են հատկապես Սոթքի ոսկու հանքի ուղղությամբ՝ խոչընդոտելով ռուսական Գեոպրոմայնինգի կողմից հանքավայրի շահագործումը։ Մայիսի 11-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն սկսեցին կիրառել ականանետային և հրետանային միջոցներ։ Հետևանքում, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, հայկական կողմից վիրավորվել էր 4 զինվոր։ Այսօր՝ մայիսի 12-ին ադրբեջանցիները ևս սադրանքի են դիմել և ժամը 10:00-ի սահմաններում, Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ, ինչի հետևանքում 2 հայ զինծառայող վիրավորում է տացել։ Այս իրավիճակի նախօրեին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան հետ գնացինք հանքավայրի տարածք և զրուցեցինք իրավիճակի մասին սկզբում ոսկու հանքի ռուս, հետո հայ աշխատակիցների հետ»: |
«Ադրբեջանը Սոթքի ոսկու հանքը գրավելու փորձ է անում». Նարինե Կիրակոսյան
«Ադրբեջանը Սոթքի ոսկու հանքը գրավելու փորձ է անում. ռեպորտաժ դեպքի վայրից». Նարինե Կիրակոսյան
Աղբյուրը` Նարինե Կիրակոսյան