Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ, այլապես դատարկ ինքնատանջում է․․․ Նազենի Հովհաննիսյան

ROZRYWKA

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ, այլապես դատարկ ինքնատանջում է: Ամուլ:
Կորուստը պիտի դառնա վերագտնելու ՆՊԱՏԱԿ, որ հաղթանակներ ծնի:
Տատանումներն ու կասկածները՝ ՈՐՈՇՈՒՄ:

«Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ». Նազենի Հովհաննիսյան

Շուշին խորհուրդ ունի. կյանքի ու հաղթանակի խորհուրդ, ՉԿՈՏՐՎԵԼՈՒ խորհուրդ:
Մենք արդե՛ն կոտրվում են մեր մտքերից ու հուսահատությունից, էլ ուր մնաց ուղիղ նայենք փաստերին ու դաժան ճշմարտությանը:
Բայց, որ օրը իրականությեւնն ընդունելու և հասկանալու ուժ գտանք՝ կվերփոխենք ու կբուժվենք:
Մի օր պիտի վերջապես ՆՈՐԻՑ կերտենք ՄԵՐ պատմությունն ու որոշենք, իրական դարձնենք մե՛ր ճշմարտությունը:
Ես պիտի տեսնեմ էն օրը, երբ Մայիսը վերստին լինի հաղթանակի. ուժի ու միասնության ամիս:
Հ.Գ. Մեր եկիրը Գանձ է: Մենք չապրենք ու չստեղծենք, չպայքարենք ու չպաշտպանենք… կտանեն:

Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան/Nazeni Hovhannisyan - YouTube

Գանձերից ո՞վ կհրաժարվի:
Աշխարհում միակ թուլությունս ու ամենամեծ ուժս իմ Հայրենիքն է:
Վառ պահեք հիշողության կրակը, որ բոցավառվի արդար ցասումով»:

 

Rate article