Սիլվի Բարկովան՝ Հնդկաստան տեղափոխվելու, դժվարությունների, ամուսնու խանդի, Հայաստանում ծննդաբերելու մասին․․․

Դերասանուհի Սիլվի Բարկովան խոսել է մի շարք թեմաների, այդ թվում`Հնդկաստան տեղափոխվելու, դժվարությունների, ամուսնու խանդի,Հայաստանում ծննդաբերելու և այդ թեմայով ամուսնու խոչընդոտի մասին:

Սիլվին նշել է, որ սկզբնական շրջանում ամուսինը դեմ է եղել Հայաստանում որդու ծնվելուն, սակայն ի վերջո իրենք ընտրություն են արել ի հարմարավետություն դերասանուհու, և վերջապես Սիլվին երեխային լույս աշխարհ է բերել իր հայրենիքում:

Սիլվին խոսել է հետծննդաբերական դեպրեսիա ասվածի մասին` նշելով, որ ինքը ինչ որ չափով դրա մեջ է, քանի որ, երբ երեխան լաց է լինում, իր հուզական դաշտը խառնվում է իրար:

Սիլվին նշել է, որ որոշել է զբաղվել դիմահարդարի աշխատանքով,որպեսզի Հնդկաստանում գեղեցկացնի հնդկուհիներին:

Սիլվին խոսել է իրադարձության մասին, որի համար զղջում է: Նա չի բացել փակագծերն ու միայն ասել է, որ դեպքը տատիկի հետ է կապված , ինչն էլ ստիպել է արտասվել դերասանուհուն:

Like this post? Please share to your friends: