ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հունիսի 29-ին Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ROZRYWKA

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը ժամը


22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան, Փափազյան, Գուլակյան, Վաղարշյան, Գյուլբենկյան, Սոսեյի, Սոսեյի 1-ին և 2-րդ նրբանցքների, Բաղրամյան, Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Աղբյուր Սերոբի, Խնկո Ապոր, Բրայսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Rate article