Շտապ օգնության մեքենայի վարորդ եմ աշխատում․ այդ գիշեր վերադառնում էինք կանչից, երբ հանկարծ ճանապարհին տարօրինակ մի բան նկատեցինք․․․

ROZRYWKA

Ես շտապ օգնության մեքենայի վարորդ եմ աշխատում՝ արդեն գրեթե 20 տարի։ Շատ բան եմ տեսել տարիների ընթացքում, բայց այդ դեպքը երբեք չեմ մոռանա։

Այդ օրը եղանակը վատն էր, մռայլ։ Երկինքը պատված էր սև ամպերով, արդեն գիշեր էր։ Մենք հիվանդանոց էինք վերադառնում հերթական կանչից։ Հանկարծ նկատեցինք, որ ճանապարհի մեջտեղում ինչ-որ բան կա, կանգ առանք, որ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ուշադիր նայեցի պատուհանից  ու մի հասարակ շան տեսա։ Կենդանին չվախեցավ մեքենայից, որը դանդաղ մոտենում էր իրեն։ Ստիպված եղա արգելակել հենց շան դիմաց, իսկ նա նույնիսկ ականջը չշարժեց։ Շունը շարունակում էր նստած մնալ ու ուշադիր նայել մեզ, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել։

Եվ ես, և բժիշկն ու բուժքույրը զարմացած էինք, նման բան մեզ հետ երբեք չէր պատահել։ Դրա համար էլ որոշեցինք սպասել, թե ինչ է լինելու։ Սակայն բժիշկն ասաց, որ չենք կարող ժամանակ կորցնել, պիտի վերադառնանք և իջավ մեքենայից, որ շանը մի կողմ տանի։ Կենդանին՝ տեսնելով բժիշկին, հասկացավ, թե իրենից ինչ են ուզում, և ինքնուրույն անցավ մի կողմ։

Սակայն բժիշկը դեռ չհասցրեց հաղթական դմեքով նստել մեքենան․ երբ շունը վերադարձավ նույն տեղը։ Մենք զարմացած նայեցինք իրար։ Այս անգամ իջա ես։ Շունը ինձ նայելով՝ գնաց մի կողմ, կարծես խնդրում էր գնալ իր հետևից։

Բժիշկը միացրեց հեռախոսի լույսը և առաջարկեց, որ միասին գնանք։ Մի քանի մետր այն կողմ տեսանք գետնին անգիտակից վիճակում ընկած մի տղամարդու։

Բժիշկը գոռալով կանչեց բուժքույրին, մենք նրան ցուցաբերեցինք առաջին օգնությունը, տեսանք, որ շնչառությունը սկսում է կարգավորվել, տեղափոխեցինք մեքենայի մեջ ու հասցրեցինք հիվանդանոց։ Պարզվեց, որ տղամարդու մոտ ինսուլտ էր եղել․․․ 

Ի դեպ, շունն ամբողջ ճանապարհին վազում էր մեքենայի հետևից, իսկ հետո մի քանի օր նստած մնաց հիվանդանոցի առաջ, որ տիրոջը տանի տուն։ Երբ գալիս էին տղամարդու բարեկամները՝ նրան այցելության, փորձում էին շանը տանել տուն, սակայն նա այդպես էլ ոչ մեկի հետ հիվանդանոցի բակից հեռու չգնաց․․․

 

Rate article