Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Հունիսի 13-15-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
