Մարտ ամսին քանի ոչ աշխատանքային օր կա

ROZRYWKA

Մարտ ամսին 1 տոնական օր կա։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`  մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը չորեքշաբթի է:

Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:

 

Rate article