Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտին Գյուլնաջարյանը, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Քիչ առաջ տեղեկացանք, որ կորած զինծառայողը գտնվել է։Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը մեզ հետ զրույցում հայտնեց․
«Նա այժմ գտնվում է մեր դիրքերից մեկում։Հասել է Սև լճի մեր դրիքերից մեկը, փրկվել է»։