
Սիսիանի ԲԿ-ից հայտնում են.

«19.04.2023թ-ին Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ եկավ 2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական հրետակոծության զ ո հ դարձած Նորավան գյուղի բնակիչ Գևորգ Հայրապետյանի հինգերորդ արու զավակը։ Մայրը՝ Լիանա Ամիրյանը, որոշել է որդուն կոչել հոր անունով։

Սիսիանի բժշկական կենտրոնի կոլեկտիվը շնորհավորում է Լիանային փոքրիկ Գևորգի ծննդյան կապակցությամբ, ցանկանում, որ նրա հինգ զավակները մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան երջանիկ ապագա»։
