«Լուսնյակս գնաց… » Լուսինե Կիրակոսյանի ընկերների գրառումները

ROZRYWKA

<Ցավոք, երեկ՝ ապրիլի 3-ին, 76 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։

Հայ հայտնիներից շատերն արդեն հասցրել են իրենց ցավակցությունը հայտնել ու հրապարակումներ անել։

Հրաչ Մուրադյանը իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում հայտնել է, որ վերջին անգամ դերասանուհուն հանդիպել է իր տաղավարում.

«Քիչ առաջ հիվանդանոցում մшհացավ ՀՀ վաստակավոր արտիտ Լուսինե Կիրակոսյանը։ Մեր վերջին հանդիպումը եթերում»,-գրել էր Հրաչը։

Գրառում է արել նաև Իրինա Այվազյանը,ում հետ Լուսինեն վերջին շրջանում նկարահանվում էր հեռուստասերիալում.

«Շատ ուրախ եմ, որ հասցրեցի ճանաչել Ձեզ, տիկին Լուսիկ ջան»,-գրել էր դերասանուհին։

Ելենա Բորիսենկոն էլ անչափ հուզիչ հոլովակ էր հրապարակել ու գրել.

«Լուսնյակս գնաց… »:

 

Rate article