Լուիզա Ղամբարյանը ամուսնու մահվան և Սոֆի Դևոյանի խորհրդի մասին (Տեսանյութ)
Հաղորդավար Ամալյա Հովհաննիսյանը՝ «LIFEROOM» նախագծի շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանին։
Հաղորդման շրջանակներում դերասանուհին խոսել է նաև ամուսնու կորստի մասին:
«Ես իրեն չեմ կորցրել, հասկանում եմ, որ անցյալ ժամանակով պետք է անես հարցադրումդ, բայց նա ներկա է, նա այնքան շատ բան է թողել, իհարկե դեմ եմ հիշողություններով ապրելուն, որովհետև դա միգուցե տանի դեպի դեպրեսիա:
Նա նախքան մահը գիտակցում էր, որ մի օր մեզ մահվան պատճառով մենակ է թողնելու, և հենց այդ ժամանակվանից նա մեզ խորհուրդներ էր տալիս և ուղղորդում էր, այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի:
Չկա օր, որ մենք տանը Գաբիիս հետ չհիշենք նրան և չհիշենք ուրախությամբ, այլ տարբերակ չկա մեր լինելիության համար»:
Լուիզա Ղամբարյանը խոսել է նաև Սոֆի Դևոյանի տված խորհրդի մասին, նշելով, որ այն կարող էր տալ միայն սիրող մարդը։
Մանրամասները ստորև տեսանյութում