Սեյսմոլոգները 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Իտալիայում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել Մոլիզե քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է ավելի քան 314 հազար մարդ։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8,4 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ |