«Խելքս չի կտրում, որ ադրբեջանցիների ձեռքը ընկներ Մարտինի նման տղեն ու նրան բաց թողնեին»,- Auroranews-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը։
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով Մարտինը ինքն իրեն կողմնորոշվել է, սպասել է լույսը բացվի, մարախուղն անցել է ու վերադարձել է հայկական սահման։
Հիշեցնենք՝ զինծառայողը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում։
Հավելենք՝ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում զինծառայողը հայտնաբերվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։