Թուրքիայում աճում է ջրհեղեղի զոհերի թիվը
Թուրքիայի հարավ-արևելքում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 13-ի, առնվազն 10 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնում են։
Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Շանլիուրֆա նահանգում, որտեղ փրկարարական ջոկատները փնտրում են անհետ կորածներին, մահացել է 11 մարդ։
Եվս երկուսը, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է հարևան Ադիյաման նահանգում։
Երկու շրջաններն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերից: