Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Զախարովան պատասխանել է Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընթացող մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանիˋ նախօրեին արված այն պնդմանը, որ Ռուսաստանի Դաշնությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ «Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա, Ռուսաստանի բոլոր պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ․ «Բավական է նայել փաստաթղթին ու հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան, և որոնք չկան»։
«Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն էսկալացիան և կայունացնեն իրավիճակը տեղում: Նրանք դա անում են իրենց պատասխանատվության գոտում: Իհարկե, շատ բան կախված է նաև բոլոր ներգրավված կողմերի գործողություններից և հայտարարություններից: Մենք կարծում ենք, որ այդ հայտարարությունները պետք է լինեն կառուցողական և ուղղված լինեն ընդհանուր հաջողությանը…
…Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որն ընդունվել է Պրահայի գագաթնաժողովում՝ Եվրոմիության հովանու ներքո։ Ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրներին պատասխանատվության ենթարկելու փորձերը»,- ասել է Զախարովան։

Հարցին, թե Ռուսաստանը պե՞տք է արդյոք պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը ցանկանում է վերահսկողության տակ առնել խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքները, Զախարովան պատասխանել է, որ ինքը կարող է միայն մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում։

Like this post? Please share to your friends: