Իրանի հարավային հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ТАСС-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Լենգե քաղաքից 48 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 88 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: |